
Ողջ գիշեր ու այսօր ողջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը. Արման Թաթոյան
Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Տեղի են ունենում թիրախային ագրեսիվ հարձակումներ` գյուղի (քաղաքի) խաղաղ բնակիչներին սպանելու, նրանց սեփականությունն ու ողջ գյուղն ավերելու հանցավոր դիտավորությամբ:
Սրանք ոչ թե առանձին արարքներ են, այլ հիմնված են ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վրա` լինելով այդ միասնական շղթայի բաղադրիչներ:
Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ):
Ողջ գիշեր ու այսօր ողջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով: Այս փաստերը մեզ հաստատել են գյուղի բնակիչները»,- գրել է նախկին ՄԻՊ-ը:
Մեկնաբանել