
Հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, մահացել է 7 մարդ։
Նախորդ շաբաթ կատարվել է 7446 թեստավորում։ Առողջացել է 2172 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439 302 դեպք։ Հիվանդացածներից 425 531-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8669 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 198 646 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել