
STARMUS VI-ի շրջանակում Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում
STARMUS VI փառատոնի շրջանակում Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն Երևանի պետական համալսարանում (եԵՊՀ) հանդես եկավ մանրէաբանությանն ու գենետիկային առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով իր՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործությունը և հետազոտական աշխատանքի ընթացքը։ Այս մասին հաղորդում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։
Ինչպես ասվում է համալսարանի հաղորդագրությունում, բանախոսը ցույց է տվել, թե ինչ ճանապարհով է տեղի ունենում օրգանիզմի գեների փոխանցումը սերունդներին և թե ինչպես են առաջանում ԴՆԹ-ի տարբեր հաջորդականությունները՝ գենոտիպերը։ Այնուհետև անդրադառնալով բակտերիալ «CRISPR-Cas9» իմունային համակարգի մոլեկուլային մեխանիզմների վերծանմանը՝ Է. Շարպենտիեն նշեց, որ «CRISPR-Cas9» տեխնոլոգիան կարող է օգտագործվել գենոմը հեշտությամբ խմբագրելու համար։
Է. Շարպենտիեի բացահայտումից ի վեր՝ «CRISPR»-ը հեղաշրջում է կատարել գենետիկայում՝ գիտնականների համար ստեղծելով հնարավորություն ուսումնասիրելու գեների դերը առողջության մեջ և տարբեր հիվանդություններում, ինչպես նաև մշակելու գենետիկ թերապիա, որն առավել անվտանգ և արդյունավետ է, քան առաջին սերնդի գենետիկ թերապիան:
Մեկնաբանել