
ՀՀ զինված ուժերը չեն կրակել ադրբեջանական կողմի քաղաքացիական հողափոր մեքենայի վրա․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո»,- հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել