
Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՊՆ
«Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել»,- հայտնում է Հայաստանի ՊՆ-ն:
Իրադրությունը սահմանին, ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության, հարաբերականորեն կայուն է և ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ եւս մեկ հերքում ՊՆ-ն տարածել էր այսօր առավոտյան՝ նշելով, որ սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել