
Նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանն ու տուժող քաղաքացին առերեսվել են
Ավելի քան 2 տարի է քննչական կոմիտեում չեն կարողանում պարզել, թե ինչպես է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանին հաջողվել տիրանալ ուրիշի ավտոտնակին։
Միակ նորությունն այն է, որ 2020 թ-ի ապրիլին հարուցված քրեական գործից նախաքննության ժամանակ տուժող քաղաքացու՝ Աշոտ Բաղդասարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանի միջև առերես հարցաքննություն է անացկացվել։ Այս մասին տեղկանում ենք Քննչական կոմիտեից ստացված մեր հարցման պատասխանում։
«Հետք»–ը 2020 թ-ին գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացել է այլ անձին պատկանող ավտոտնակին։ Հետագայում փորձել է դա վաճառել, որի մասին իմացել է ավտոտնակի փաստացի սեփականատերը, սակայն ոչ մի կերպ չի կարողանում իր ավտոտնակը վերադարձնել։
ՔԿ-ից հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք առերես հարցաքննություն տեղի ուենցել է տուժողի և նախկին պատգամավորի միջը, ինչպես նաև՝ արդյո՞ք քրեական գործը կարճվել է։
«Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան ապացուցողական, այլ վարութային գործողություններ, դեպքի հանգամանքները, քննության համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ կատարվել են հարցաքննություններ, հարցումներ, զննություն, այդ թվում՝ հարցմամբ նշված անձանց միջև առերեսում»,- հայտնել են ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Ազատ Գևորգյանը։
Քննչական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ նախաքննությունը շարունակվում է, բայց մեղադրյալներ չկան։
Մեկնաբանել