
Ուսումնական տագնապ
Օգոստոսի 19-ին N զորամիավորման ենթակա զորամասերում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների գործողություններն ու ներդաշնակման կարողությունները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել