
Շառլ Միշելը ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։ Այդ մասին եվրոպացի պաշտոնյան գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Today I join all Armenians in their mourning for the lives lost in the tragic explosion at #Sumalu market in Yerevan.
— Charles Michel (@CharlesMichel) August 17, 2022
My sincere condolences to the families that lost their loved ones. I wish speedy recovery to all injured. #Armenia @NikolPashinyan
«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով մահացածների համար։ Ես ցավակցում եմ հարազատների կորցրած ընտանիքներին։ Ես շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է Շառլ Միշելը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել հուժկու պայթյուն, որին, վերջին տվյալներով, զոհ էր գնացել 16 մարդ։ ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 5-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Երկու մարդ շարունակում է մնալ անհետ կորած։
Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Լուսանկարը՝ Yoshikazu Tsuno/Pool via REUTERS
Մեկնաբանել