
Քննչական կոմիտեն հորդորում է «Սուրմալու»-ից հրավառության նյութեր գնած մարդկանց դիմել ոստիկանություն
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:
Քննչական կոմիտեն միաժամանակ հավելում է, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել