
Հրահանգչամեթոդական պարապմունք ՊՆ վարչական համալիրում
Տեղեկատվական անվտանգության ապահովման և մեդիագրագիտության մակարդակի բարձրացման նպատակով օգոստոսի 11-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները և ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության արտահոսքի վտանգները, տեղեկատվության փոխանակման, արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունները։
Քննարկվել են ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված առաջարկներ, պարապմունքի մասնակիցների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել