
Ինչ կշիռ ունի դոլարը հայաստանյան բանկերի ավանդներում ու վարկերում
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում շարունակում է բարձր մնալ։ Թեև այս տարի որոշ ուղղություններով դոլարի դիրքի թուլացում է նկատվում, որը պայմանավորված է դրամի նկատմամբ դոլարի էժանացմամբ, սակայն հայաստանյան բանկերում վարկերի ու ավանդների կազմում դոլարի կշիռը հաստատուն է։
Կենտրոնական բանկը դոլարայնացման ցուցանիշների հաշվարկում ընդգրկում է բանկերի կողմից ռեզիդենտներից ներգրավված ավանդները և տրամադրված վարկերը։
Օրինակ՝ այս տարվա հունիսի վերջի դրությամբ ռեզիդենտների ընդհանուր ավանդներում արտարժույթով՝ դոլարով, ավանդները կազմել են 41.2%-ը (ինֆոգրաֆիկայում տես D2-ը)։
Այս տարվա ընթացքում զգալի բարձրացել է դոլարի կշիռը ցպահանջ ավանդներում (D3)՝ տարեսկզբի 44.3%-ից դառնալով 53.6%: Հիշեցնենք, որ ցպահանջ ավանդների պարագայում հաճախորդն իրավունք ունի առաջին իսկ պահանջով հետ վերցնել գումարները բանկից։
Ավանդների մյուս տեսակը ժամկետային ավանդներն են։ Այդ ավանդները բանկերին ի պահ են տրվում որոշակի ժամկետով, օրինակ՝ 1, 3, 5 տարի և այլն։ Այս ավանդներում դոլարային ավանդների տեսակարար կշիռը 49.2% է (D4):
Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի կազմում նվազել է դոլարի կշիռը` 43.9%-ից դառնալով 39%:
Տես նաև՝
111 մլրդ դրամ. ինչի հաշվին են բանկերը եռապատկել շահույթը առաջին կիսամյակում
Մեկնաբանել