HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեդի համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է Վեդի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

«Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 1999-2021թթ. ընկած ժամանակահատվածում, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով անձանց իրավունքներին, ինչպես նաև՝ հասարակության և պետության օրինական շահերին: 

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը փոխել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի, տրամադրել շինարարության թույտվություններ և ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, և առանց քաղաքաշինության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել է նույն համայնքի բնակչին, ով չթույլատրվող տարածքներում կառուցել է առևտրի սրահներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter