
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների բերմամբ արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
Ներկայում կովկասյան ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`
- լայնատերև անտառներում և նոսրանտառներում
- լեռնային տափաստաններում
- մերձալպյան մարգագետիններում
- ամլպյան մարգագետիններում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել