
Փուչիկների պայթյունից տուժած 33 քաղաքացի դեռեւս հիվանդանոցներում է, 8 հոգի վիրահատվել է
Մայիսի 21-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 33 քաղաքացի:
Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն իսկ ութ հոգու վիրահատել է:
Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:
ՀՀ ԱՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել