
Կապի ոլորտի հասույթն աճում է ի հաշիվ ինտերնետի շուկայի
2022 թվականի առաջին հինգ ամիսներին՝ հունվար-մայիսին, Հայաստանի կապի ոլորտը ընդհանուր հասույթը կազմել է 61.2 մլրդ դրամ։ Ինչպես ցույց են տալիս վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի ոլորտի հասույթը աճել է 5.4%-ով։
Աճը գրանցվել է հիմնականում ի հաշիվ հեռահաղորդակցության ոլորտի, որի ընդհանուր հասույթը 2022 թվականի հունվար-մայիսին կազմել է կազմել է 56 մլրդ դրամ՝ աճելով 5.8%-ով։
Չնայած հինգ ամիսների կտրվածքով չկա բացվածք, թե հեռահաղորդակցության ծավալներն ինչի հաշվին են ավելացել, սակայն դատելով եռամսյակային ավելի լայն տվյալներից՝ դրական ազդեցություն է ունեցել ինտերնետի շուկան։ Իսկ բջջային շուկան, ընդհակառակը, շարունակում է ծավալների անկում գրանցել։
Կապի ոլորտի մասն է կազմում նաև հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտը, որի ծավալը այս տավա հունվար-մայիսին կազմել է 4.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 1.2%-ով։
Իսկ ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ծավալները կազմել են 1 մլրդ դրամ՝ աճելով 2.4%-ով։
Մեկնաբանել