
Փաշինյանը հանձնարարել է կոորդինացված աշխատել Թուրքիայի հետ պայմանավորվածություններն իրագործելու համար
Կառավարության հուլիսի 7-ի հերթական նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը։
Վարչապետը հիշեցրեց, որ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։
«Շատ կարևոր է, որ մեր գերատեսչոււթյունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը:
Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց նա։
Մեկնաբանել