
Մսամթերքի արտադրությունը կրճատվում է, ձավարեղենինը՝ աճում
2022 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է մոտ 3.9 հազար տոննա երշիկեղեն և համանման մսամթերք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է 8.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերության վերաբերյալ վերջին զեկույցից։
Թարմ կամ պաղեցված մսի արտադրությունը կրճատվել է 12.5%-ով՝ կազմելով մոտ 11 հազար տոննա։
Մսի կիսապատրաստվածքների արտադրությունը կազմել է 1.2 հազար տոննա՝ նվազելով 29.9%-ով։
Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներից՝ կաթնամթերքի արտադրությունը ևս կրճատվում է։
Փոխարենը աճ կա ալյուրի և ձավարեղենի գծով։
Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 61 հազար տոննա ալյուր՝ ցորենի և աշորայի, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 25.1%-ով ավելացել է։
Արտադրվել է 707 տոննա ձավարեղեն, որի մեջ ներառվում է նաև խոշոր աղացվածքի ալյուրը, հատիկները և այլ մթերք հատիկային մշակաբույսերից։ Աճը կազմել է 38.3%:
Միևնույն ժամանակ, 1%-ով նվազել է թարմ հացի (ոչ երկարատև պահման) արտադրությունը` կազմելով մոտ 89 հազար տոննա։
Տես նաև՝
Մեկնաբանել