
Մահվան ելքով ՃՏՊ Արագածոտնի մարզում
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, հիշյալ ճանապարհահատվածում, միմյանց են բախվել «Գազ 53» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել