
ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածությունների հարցը
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորների 10 թափուր տեղերի համար առաջադրված 3-ական թեկնածուի հարցը: Թեկնածուներին առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 թափուր տեղերի համար առաջադրվել են հետևալ թեկնածուները` Վարչական դատարանի դատավոր Հրաչ Մարտունի Այվազյանը, Արդարադատության նախկին նախարար Արտակ Հայկազի Զեյնալյանը, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը: Ընտրությունը կայանալու է այս երեք թեկնածուների միջև:
Թեկնածուների հաջորդ եռյակն է` Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Ռոբերտի Առաքելյանը, Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արա Էդուարդի Բաբայանը և Վարչական դատարանի դատավոր Արծրուն Մարտունի Միրզոյանը:
Մյուս ցանկն է` Փաստաբանների պալատի անդամ` Հակոբ Գրիգորի Գրիգորյանը, Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Քրիստինե Պատվականի Մկոյանը և Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Ռոբերտի Պողոսյանը:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի 5 թափուր տեղերից 4-ի համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները.
Առաջին եռյակի թեկնածուներն են` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Սերժիկի Նիկողոսյանը, Փաստաբանների պալատի անդամ Արթուր Պարգևի Սարգսյանը:
Հաջորդ եռյակը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Լևոնի Աբգարյանը, Փաստաբանների պալատի անդամ Կարեն Սամվելի Բատիկյանը և Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Դիմիտրիի Չիչոյանը:
Մյուս եռյակն է` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հովհաննես Ռաֆիկի Ավագյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանը և Նելլի Նիկողոսի Հարությունյանը:
Հաջորդ եռյակն է` Երևան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանը, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանը և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Մուշեղ Պապիկի Հարությունյանը:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 5 թափուր տեղերից 3-ի համար առաջադրվել են հետևալ թեկնածուները` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը, Փաստաբանների պալատի անդամ Կարեն Հովհաննեսի Թումանյանը և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանը:
Մյուս եռյակն է` ԱԺ պատգամավոր Արթուր Ռազմիկի Դավթյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Նաիրա Գևորգի Հովսեփյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Արշակի Մկոյանը:
Հաջորդ ցանկն է` Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Աբոյի Ավագյանը, Փաստաբանների պալատի անդամ Գևորգ Վանիկի Գյոզալյանը և Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչության պետ Վահե Վարուժանի Ռաֆայելյանը:
Թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը, ում խոսքով՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Գագիկ Զհանգիրյանն այսօր վիրահատվում է, դա է պատճառը, որ վերջինս չի եկել խորհրդարան:
Նշենք, որ նիստին ներկա է միայն քաղաքական մեծամասնությունը:
Մեկնաբանել