
Ծովագյուղի մարզադաշտում կայացել է լեգենդների ցուցադրական հանդիպումը
Ծովագյուղի մարզադաշտում այսօր կայացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմում, որը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Թիմ Կեհիլը, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլք:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում գտնվող ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել