
Ձեռնաշթաներով ակցիա՝ քաղբանտարկյալների համար (լուսանկարներ)
«Դիմադրություն» շարժման երիտասարադները հունիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ ձեռնաշղթաներով ակցիա իրականացրին՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների։
Քաղաքացիներն այսպիսով իրենց զորակցությունն էին հայտնում քաղաքական բանտարկյալներին, որոնց թիվը շատացել է հատկապես վերջին մեկուկես ամսում՝ իշխող ուժի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ընթացքում։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին իր աշխատավայրից բերման են ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին, ում կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել