
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել