
Տեղի կունենա «Ճապոնիա՝ հեռավոր, բայց հարազատ…» միջոցառումը
Մայիսի 16-ին հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կազմակերպում է «Ճապոնիա՝ հեռավոր, բայց հարազատ…» միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Միջոցառման շրջանակներում հյուրերին կներկայացվեն օրիգամիի ցուցահանդես, միջնադարյան ճապոնական քնարերգության հիման վրա ստեղծված, «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ» խորագրով ներկայացումից հատվածներ և Հենրիկ Մալյանի անվան թատրոնի Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումից «Կիկոսի մահը» հեքիաթը ճապոներենով:
Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Տիկահիդո Հարադան, ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:
«Հիկարի» ՀԿ-ի փոխնախագահ Լուսինե Թանգյանի տեղեկացմամբ՝ միջոցառմանը աջակցում են ՀՀ ԱԳՆ-ն, Գեղագիտության ազգային կենտրոնը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը:
Մեկնաբանել