
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ նախագաh Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Հանդիսավոր միջոցառման մասնակիցներն այնուհետև դիտել են տոնական քայլերթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել