
Ոստիկանություն․ այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն իշխանության հեռացման պահանջով բողոքի անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ Երևանում մի շարք կենտրոնական փողոցներ փակելով։
«Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են: Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել