
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի գործով
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին «Հետքին» ասաց Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:
Վարդանյանը մեղադրվում է նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Պաշտպանի խոսքով` նախկինում երկու անգամ նույն գործով Վարդանյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, որոնք մերժվել են, այժմ վարույթն իրականացնող ԱԱԾ-ն կոսմետիկ փոփոխություններ է կատարել մեղադրանքում ու կրկին կալանքի միջնորդություն ներկայացրել:
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանն այսօր` Մալաթիա վարչական շրջանում անհնազանդության գործողությունների ժամանակ է արգելանքի վերցվել:
Լուսանկարում՝ Գերասիմ Վարդանյանը 2022-ի մայիսի 2-ի ակցիայի ժամանակ
Մեկնաբանել