
ՄԻՊ արագ արձագանքման խմբերն աշխատում են՝ բերման ենթարկվածներին խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
«Միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Ավելի ուշ հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել