
Ուղեւորներից մեկը մահացել է, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 11-ին՝ ժամը 09.00-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 7 տան մոտ իրար են բախվել «Կոռվետ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի ուղևորը` 1955 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը, ինչպես և «Կոռվետ»-ի վարորդն ու ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Լուս.՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել