
ԱԺ-ն ՄՊՀ-ի և ՀԾԿՀ-ի անդամների ընտրեց
Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեց Մրցակցության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների: ՄՊՀ-ի անդամի թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր պատգամավոր Անուշ Բեղլոյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 66 պատգամավոր կողմ է քվեարկել:
Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ՄՊՀ-ի անդամի մյուս թափուր պաշտոնի համար կառավարությունն առաջադրել էր Տիգրան Մարկոսյանի թեկնածությունը: Վերջինս ընտրվեց 67 կողմ ձայնով:
ՀԾԿՀ-ի անդամի թափուր պաշտոնի համար կառավարությունն առաջադրել էր Սեդա Շահինյանի թեկնածությունը, վերջինիս կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտում է այս քառօրյայի աշխատանքները:
Լուսանկարում` Նարեկ Բաբայանը:
Մեկնաբանել