
[Hetq Podcast] Հոգեկան առողջությունը հակամարտության և պատերազմի միջև
Այս թողարկումը հոգեկան առողջության մասին է։
Թողարկման հերոսներից մեկը Էդմոնն է, նա մասնակցել է 2020 թ.-ի Արցախյան պատերազմին, դրոնի հարվածից վիրավորվել է, ինչի հետևանքով ամպուտացրել են նրա ձեռքը։ Մյուս հերոսը Դիանան է, որի ամուսինը զոհվել է պատերազմի ժամանակ։
Դիանան և Էդմոնը պատմում են իրենց հոգեկան ապրումների, խնդիրների մասին և կիսվում են հոգեբանական աջակցություն ստանալու իրենց փորձով։
2020 թ․ նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված ճանապարհային քարտեզը։ Այս քարտեզի յոթերորդ կետը նախատեսում էր «պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում»: Արդյո՞ք ստացվել է ձևավորել նման համակարգ։ Թողարկման մեջ խոսում ենք իրավապաշտպանի հետ, որը վերլուծել է Կառավարության կողմից ֆինանսավորված և Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացրած հոգեկան աջակցման ծրագիրը։
Զրուցում ենք նաև անվճար հոգեբանական օգնություն տրամադրող քաղաքացիական նախաձեռնության ղեկավարի և հոգեբանի հետ, որոնք աշխատել են պատերազմից տուժած և հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց հետ։
Միացեք մեր ֆեյսբուք խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/
Գտեք մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվեք
Մեկնաբանել