
Կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել
Ապրիլի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել, մահվան դեպք չի արձանագրվել։ 18 մարդ առողջացել է, բուժումը շարունակում է 2061 բուժառու:
Նախօրեին կատարվել է 2683 թեստավորում։ Ընդհանուր կատարվել է 2991158 թեստավորում։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422629 դեպք, որոնցից 410270 առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել