
Գրանցվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 16-ով՝ ընդհանուր կազմելով 422 610: Նախօրեին կատարվել է 2479 թեստավորում (ընդհանուր՝ 2 988 475): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին մարդ չի մահացել: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8619 է:
Առողջացել է ևս 23 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 410 252-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2060 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել