
Հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, մահացել է 2 մարդ։
Երեկ կատարվել է 2733 թեստավորում։ Առողջացել է 105 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 594 դեպք։ Հիվանդացածներից 410 229-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 985 996 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել