
Ակտիվիստները պահանջում են պատժել (վիդեո)
Մաշտոցի պուրակի ակտիվիստները փորձում են գտնել այն մեխանիզմները, որի միջոցով կարող են պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին իր անօրինական որոշումների համար: Պատասխանատվության պետք է ենթարկվի նաև ոստիկանությունը, որը բռնություններ է կիրառել ակտիվիստների նկատմամբ:
«Եթե տեղի են ունենում իրավախատումներ և դրանք չեն պատժվում, ապա դրանք կարող են կրկնվել: Եվ մենք տեսնում ենք` ինչպես են դրանք կրկնվում»,- այսօր հայտարարեց ակտիվիստ Արփինե Գալֆայանը:
Նրա կարծիքով` կարևոր է ոչ միայն պուրակի ազատագրումը, այլև օրինականության վերկանգնումը: Հակառակ դեպքում, բնապահպան-ակտիվիստները ստիպված են լինելու պուրակից պուրակ վազել, բայց խնդիրն իր վերջնական լուծումը չի ստանա:
Ա. Գալֆայանը նշեց, որ իրենք պատրաստ են տարբեր զրկանքների, ինչի միջով անցել են նաեւ այս 90 օրերի ընթացքում, անգամ մի խումբ ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, բայց իրենք ոչինչից չեն վախենում, քանի որ իրենց բարձրացրած խնդիրները վաղ թե ուշ պետք է լուծում ստանան:
Ակտիվիստ Եղիա Ներսիսյանը նշեց, հակառակ Մաշտոցի այգին անբարեկարգ լինելը և որպես այգի չէր ծառայում, սակայն իրենք պաշտպանել են այն, ինչը հանրությանն է պատկանում:
Նրանք նաև պահանջում են հանրությանը փոխհատուցել այն բոլոր ծախսերը, որոնք ծախսվել են բուտիկների տեղադրման և իբր այգին բարեկարգելու համար:
«Բուտիկները բերել տեղադրում են, քանդում են, ո՞վ է դրա փոխհատուցումը տալու»,-հարցնում է ակտիվիստ Գոռ Հակոբյանը:
Ակտիվիստները նշեցին, որ հանրային շահի պաշտպանության համար, կոնկրետ մաշտոցի պուրակի պարագայում իրենք որպես կողմ չեն կարող դիմել դատարան, սակայն այժմ մտածում են, թե ինչպես կարելի է դատական կարգով խնդիրը լուծել: Նրանց խոսքով` քաղաքապետից բացի՝ կան մի խումբ անձինք, ովքեր նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն` Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ապրլի 29-ին ակտիվիստների նկտամամբկիրառված «բռնության կազմակերպիչներ» Կարեն Մովսիսյանը, փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը, ինչպես նաև Երևանի ավագանին:
Մեկնաբանել