
Սամվել Ալեքսանյանը «մրցանակաբաշխություն» է անելու
Ընտրությունների ավարտից հետո ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետաքրքիր մրցանակաբաշխություն է անցկացնելու: Նա իր շտաբի լավ աշխատողներին պարգեւատրելու է թանկարժեք նվերներով եւ գումարով: Հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով պատգամավորի տեղի համար պայքարում էր Երեւանի թիվ 7 ընտրատարածքում:
Սամվել Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ շտաբի լավ աշխատող 1-4 տեղերը զբաղեցնողները իր կողմից կպարգեւատրվեն 20 հազար դոլարով եւ իրենց հանգիստը կանցկացնեն Դուբայում, իսկ մնացածները եւս անմասն չեն մնա եւ կպարգեւատրվեն իր կողմից:
«Երբ Դուբայի վիզայի հարցը լուծենք, նրանց ուղղարկելու ենք: Մի երկու օրից Փարվանայում քեֆ ենք անելու, մնացածներին նույնպես կպարգեւատրենք»,- ավելացրեց Սամվել Ալեքսանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել