
«Լրատուն» մեդիացուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 6-ը
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի 4-րդ մեդիացուցահանդեսն արդեն մեկնարկել Է, այն այցելուների համար բաց կլինի մինչև ապրիլի 6-ը։ Ցուցահանդեսի այս տարվա երկու թեմաներն են՝ «Մարդը ափի մե՞ջ, լրագրողի տեսանկյուն»-ը ներկայացնում է մարդու իրավունքների լուսաբանման խնդիրները, և «Առանց գրաքննության» բաժինը քարոզչության և լրագրողների նկատմամբ ճնշումների մասին։
Ցուցասրահում ներկայացված են տարբեր տարիներին հայկական մեդիայում հայտնված խտրականության, ապատեղեկատվության, քարոզչության և լրագրողների հանդեպ դրսևորած ճնշումների ցայտուն օրինակներ։
«Այս ցուցահանդեսը հետազոտության տեսողականացում է։ Փորձել ենք այնպես անել, որ ցանկացած այցելու առանց հավելյալ բացատրության հասկանա հիմական ասելիքը և ստանա ուղերձը։ Երկու տեսակ այցելուներ ունենք․ առաջինը և ամենաթանկը ինձ համար ուսանող-լրագրողներն են, որոնք տեղում խորությամբ ծանոթանում են նյութի լուսաբանման համապատկերին և մյուսը՝ սովորական այցելուները, որոնք ևս հետաքրքրված են մեդիայով»,- ասում է նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը։
Սրահում ներկայացված ցուցանմուշները պատմում են Հայաստանում վերջին տասնամյակների նշանակալի իրադարձությունների ու երևույթների լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում։ Սրահում տեղադրված սենսորային էկրաններում այցելուները կարող են դիտել ցուցահանդեսի հիմական բովանդակութկունը՝ հարցազրույցներ լրագրողների, փորձագետների հետ, մեդիային առնչվող խնդիրների և իրենց անձնական փորձառության վերաբերյալ։
Ցուցահանդեսը շրջիկ է․ այն չի սահմանափակվում միայն Երևանով։ Մայրաքաղաքում ցուցադրվելուց հետո տարբեր տարիների այն ներկայացվել է Երևանում, Գյումրիում Վանաձորում, Մարտունիում, Գորիսում, Կապանում։
Նախագծի նախորդ երեք ցուցահանդեսները անդրադարձել են այնպիսի իրադարձությունների, որոնք ցնցել են մեդիան և լայնորեն լուսաբանվել։ Առաջին ցուցահանդեսը վերաբերել է 1988թ․ երկրաշարժին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան», այնույետև՝ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» և «Առանց գրաքննության․ ճակատագրական ութերի մեդիադրամաներ»։ Այս ցուցահանդեսնորում ներկայացված վիդեոբովանդակության զգալի մասը ներկայացված է նաև առցանց lratun.am կայքում։
Ցուցահանդեսն այս տարի ներկայացված է Սարգիս Մուրադյան պատկերասրահում և կգործի մինչև ապրիլի 6-ը ներառյալ։
Մեկնաբանել