HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառցախցիկի և լվացարանի հետնամասերում պատրաստված թաքստոցներից ՔԿՀ-ներում ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր

2022 թվականի մարտի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացուհի Գ. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն. Ս.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ քննության արդյունքում սառցախցիկի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 3 ականջակալ և 3 բաժանորդային քարտ:

Նույն օրը առավոտյան՝ ժամը 09:40-ի սահմաններում, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, խուզարկություն իրականացնելով խցերից մեկում, լվացարանի հետևում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, USB լար, ականջակալ, իսկ խցի նստարանի վրայից՝ ինքնաշեն էլեկտրական ջրատաքացուցիչ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter