
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է հաստատվել
Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք՝ կատարված 65 թեստավորումից։ Ստացիոնար բուժում է ստանում 26 մարդ։
Այսպիսով, 2022 թվականին Արցախում կատարվել է 10012 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3050 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:
Այս տեղեկությունները հրապարակել է Արցախի առողջապահության նախարարությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել