
Արամ Կարապետյան. «Պատրաստ ենք մեր ունեցած բոլոր ռեսուրսներով մասնակից լինել փողոցային պայքարին»
«Վերջին հանրահավաքներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը մոտեցավ ինձ և ասաց՝ ի՞նչ ենք անելու: Ես ասացի՝ մենք արդեն այստեղ ենք, սպասում ենք՝ երբ կգաք: Ինքն էլ ասաց՝ մենք պայքարելու ենք»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ քանի որ իրենք չեն մասնկացել ընտրություններին, այժմ չեն էլ կարող բողոքարկել ընտրությունների արդյունքները: Սակայն կուսակցությունը պատրաստ է աջակցել փողոցում տարվող պայքարին:
Դեռևս ընտրություններից առաջ Ա. Կարապետյանը հայտարարել էր, որ քանի որ ընտրությունները կեղծվելու են, և դժգոհ զանգվածը դուրս է գալու փողոց, ապա իրենք արդեն փողոցում են: Մինչ այսօր կուսակցության տեսակետը չի փոխվել:
«Պատրաստ ենք մեր ունեցած բոլոր ռեսուրսներով մասնակից լինել փողոցային պայքարին»,- հայտարարեց Ա. Կարապետյանը:
Նա հավելեց, որ եթե ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն գան հրապարակ, ապա պայքարը կլրջանա, հակառակ դեպքում պայքարն այս փուլում արագ կավարտվի: Միաժամանակ Ա. Կարապետյանը դեռևս որևէ հիմք չի տեսնում, որ այդ ուժերը դուրս կգան փողոց՝ պայքարելու:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել