
Վազգեն Ռշտունու կարգապահական վարութի հարցով որոշումը կհրապարակվի մարտի 14-ին
Բաձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու:
Խորհրդի այսօրվա նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է Վերաքննիչ դատարանի 18 դատավորից 10-ի` արձակուրդ մեկնելու հիմքով հանձնած գործերը, մինչդեռ վերաքննիչ վարչական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դեպքում ուսումնասիրվել են բոլոր դատավորների գործերը:
Հիշեցնենք, որ Ռշտունու նկատմամբ վարույթը հարուցվել է արձակուրդում գտնվելու ընթացքում վարույթում եղած տասը գործ վերամակագրման հանձնելու համար: Ռշտունին երկու ամսով արձակուրդ է մեկնել` հիվանդության պատճառով, գործի քննության ընթացքում հայտնել և խորհրդին է ներկայացրել փաստեր այն մասին, որ արձակուրդում գտնվելու ընթացքում դատարանի այլ դատավորներ ևս գործեր են հանձնել` ըստ նպատակահարմարության, դադատարանում ձևավորված պրակտիկա է եղել: Խորհուրդը որոշումը կհրապարակի մարտի 14-ին:
Մեկնաբանել