
Ոստիկանները Երևանում զինված բախում են կանխել. հայտնաբերվել է հրազեն
Մարտի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցում մարդիկ են հավաքվում, որոնք պետք է մասնակցեն վիճաբանության։ Ըստ տեղեկության՝ նրանք զինված էին։
Ոստիկանության հաղորդմամբ՝ քրեական ոստիկանության և Էրեբունու բաժնի ծառայողները գնացել են Էրեբունու փողոցի ավտոնորոգման կետերից մեկը՝ զինված բախումը կանխելու, որտեղ էլ հայտնաբերվել են մի խումբ անձինք։ Իրավապահներին նկատելով՝ նրանցից մեկը գոտկատեղից ատրճանակ է հանել ու նետել։
Հայտնաբերված անձինք, որոնք Երևանի, Չարենցավանի և Գառնիի բնակիչներ են, բերման են ենթարկվել։
Ոստիկանության Էրեբունու բաժնում անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչներ, կոլբաներ և դանակ։ Տարածքի զննությամբ հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։
Մեկնաբանել