
Գրանցվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 251 է՝ ընդհանուր կազմելով 421 008: Նախօրեին կատարվել է 3847 թեստավորում (ընդհանուր՝ 2 909 913):
Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 11 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8516 է:
Առողջացել է ևս 836 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 404 993 -ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5875 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել