
ՊՆ-ն հերքում է լուրը, թե ՀՀ զինված ուժերը կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ ՊՆ-ի, հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել