
Կորոնավիրուսային հիվանդությունից Արցախում 2 մարդ է մահացել
Մարտի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 դեպք՝ իրականացված 111 թեստավորումից։
Ստացիոնար բուժում է ստանում 46 անձ, մահացել է 2 մարդ։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Արցախում կատարվել է 9511 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2981 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 37 դեպք է արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել