
Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց
69 կողմ ձայնով Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել: Ընտրվելու համար հարկավոր էր 81 կողմ ձայն:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել: Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Երկրորդ փուլի դեպքում թեկնածուն կարող է ընտրվել 64 կողմ ձայնով: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կրկին ներկայացրեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը երկրորդ փուլի համար:
Նշենք, որ ընդդիմությունը կրկին չի մասնակցում հարցի քննարկմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել