
ԱԺ-ն քննարկեց Հաշվեքննիչ պալատի նախահագի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության հարցը
Խորհրդարանը քննարկեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի առաջադրման հարցը: Ֆինանսների նախկին նախարարին այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Նախկին նախարարը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով թեկնածուին ներկայացնող Գևորգ Պապոյանին, հետաքրքրվեց, թե ի վերջո Ատոմ Ջանջուղազյանը նախկին է, թե ներկա` հաշվի առնելով գործող իշխանությունների վերաբերմունքը նախկին պաշտոնյաների նկատմամբ: Պապոյանն արձագանքեց` թեկնածուն և՛ նախկին է, և՛ ներկա, և՛ ապագա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտարարեց, որ թեկնածուն Հայաստանի ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկն է, և պետությունը վերջինիս ռեսուրսից չօգտվելու իրավունք պարզապես չունի:
Ատոմ Ջանջուղազյանի` Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրությունը կկայանա վաղը` փակ գաղտնի ընթացակարգով:
Մեկնաբանել