
Կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք է հաստատվել, մահացել է 17 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 25-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք։ Երեկ կատարվել է 4076 թեստավորում։ Առողջացել է 1239 անձ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420156 դեպք, որոնցից 402916 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8478 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1612 է: Ընդհանուր կատարվել է 2898664 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել