
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև
Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել