
Վլադիմիր Կարապետյանն իր անելիքը կորոշի 1-2 օրից
Թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ֆարմանյանից պարտություն կրած թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Հետքին» ասաց, որ դեռ չի որոշել, թե ինչ է անելու:
Այն հարցին, թե հակվա՞ծ է բողոքարկելու ընտրությունների արդյունքները՝ ասաց. «Չեմ բացառում որևէ քայլ իմ կողմից: Առաջիկա 1-2 օրվա մեջ կորոշեմ»:
Վլադիմիր Կարապետյանը նաև հրաժարվեց իր պարտության պատճառները վերլուծելուց՝ ասելով, որ այս պահին պատրաստ չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել