
Արցախում կորոնավիրուսից մեկ մարդ է մահացել
Փետրվարի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ։ Կատարվել է 227 թեստավորում։
Մեկ մարդ մահացել է։ Ստացիոնար բուժում է ստանում 59 մարդ։
2022 թվականին Արցախում կատարվել է 8542 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2767 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 31 դեպք է արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել